ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մեծագույն հարգանքի արժանի քայլ

Մեծագույն հարգանքի արժանի քայլ
07.01.2016 | 23:33

Մադրիդի «Ռեալի» գլխավորի պոստում նշանակվելուց հետո Զինեդդին Զիդանի առաջին քայլերից մեկն եղել է արքայականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասին զանգելն ու թիմ հրավիրելը: Հիշեցնենք, որ արդեն տարուց ավելի անվանի դարպասապահը պորտուգալական «Պորտուի» կազմում է հանդես գալիս ու այնտեղ է հայտնվել արքայականի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Կասիլիասն իր խորագին շնորհակալությունն է հայտնել գլխավոր մարզչին իրեն չմոռանալու համար ու ասել, որ ամբողջ հոգով ու սրտով արքայական ակումբի հետ է, սակայն կարծում է, որ «Ռեալին» ավելի երիտասարդ տարիք ունեցող դարպասապահներ են պետք:
Բոլոր դեպքերում Զիդանի քայլը մեծագույն հարգանքի է արժանի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ